Մոսկվայի ոստիկանությունը Լենինգրադյան խճուղում կանգնեցրել է ավտոմեքենաների մեծ շարասյունը: Պարզվել է, որ ավտոերթի մասնակիցները հայերն են եւ այն կազմակերպել են՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության  զոհերի:

«Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած մոտ 50 ավտոմեքենա է կանգնեցվել: Կանգնեցնելիս վարորդները չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին: Վարորդների եւ ուղեւորների նկատմամբ ստուգողական միջոցառումներ են անցկացվում», - հայտարարել է Մոսկվա քաղաքի ՆԳՆ Գլխավոր վարչության ներկայացուցիչը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Հայաստանի դրոշով ամրացված մեքենաներ են հայտնվել նաեւ մայրաքաղաքի այլ շրջաններում:

Միաժամանակ նշվում է, որ վարորդներն եւ ուղեւորները կասկածվում են հրազենից կրակոցներ արձակելու մեջ: «Մեքենաների մեծ մասի վրա ամրացված է Հայաստանի դրոշը, իսկ որո մեքենաներից կրակոցներ են հնչել», - հայտնում է աղբյուրը: