Բելառուսը մտադիր է մեկ տարվա ընթացքում դեսպանատուն բացել Վրաստանում: Այս մասին հայտնել է պետական այցով Վրաստանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Կարծում եմ, որ մեկ տարվա ընթացքում մենք այդ հարցը կմշակենք: Բյուջեում համապատասխան միջոցներ կնախատեսվեն, եւ դիվանագիտական ներկայացուցչություն Վրաստանում մենք անպայման կբացենք մեկ տարվա ընթացքում»,-ասել է Լուկաշենկոն, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Բելառուսի նախագահը համարում է, որ այդ հարցի լուծումն անհիմն ձգձգվում է: Նրա խոսքով, Բելառուսի ԱԳՆ-ում թիվ մեկ խնդիրը առեւտրատնտեսական հարաբերություններն են: «ԱԳՆ-ն առաջին հերթին զբաղվում է արտաքին տնտեսական կապերով»,-ասել է Լուկաշենկոն: