«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կոչ է անում Ֆրանսիային ազդել Ադրբեջանի իշխանությունների վրա: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ ապրիլի 25-ին Ֆրանսուա Օլանդը կայցելի Բաքու, որտեղ կմասնակցի այդ երկրի ղեկավարների հետ:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել Օլանդին օգտագործել իր հնարավորությունները, որպեսզի պահանջի Ադրբեջանից ազատ արձակել կալանավորված լրագրողներին ու դադարեցնել ընդդիմադիր գործիչներին:

«Լրատվամիջոցներում բազմակարծությունը վերացնելուց հետո Ադրբեջանի իշխանությունները սիստեմատիկորեն ճնշում են քննադատության աննշան մնացած աղբյուրները»,-հայտարարել է կազմակերպության ծրագրերի տնօրեն Լյուսի Մորիլոնը: