ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարծում են, թե լեզվական բազմազանությունը, որը գոյություն ոնի աշխարհում այսօրվա դրությամբ, ապագայում կարող  էկրճատվել։

Այսպես, աշխարհում կիրառվող 7,1 հազար լեզուներից 2 հազարն ունեն ոչ ավելի, քան հազարական կրողներ։ Հենց այդ լեզուներին լիակատար անհետացում է սպառնում մինչեւ այս դարի վերջը։

Ամենամեծ վտանգը սպառնում է Աֆրիկայի երկրներին, որոնք գտնվում են Սահարայից հարավ, նաեւ Օվկիանիայի, Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներին, հաղորդում է Informing-ը։

Բացի այդ, ամերիկյան մասնագետները մտադիր են զբաղվել հարյուրավոր բնիկ լեզուների պահպանմամբ եւ վերականգմամբ, քանի որ դրանք գտնվում են անհետացման եզրին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, աշխարհում ամենաշատը խոսում են չինարեն։ Ռուսերենը առաջին վեցնյակում է։ Մեծ մոլորակի բնակչության մեծ մասը խոսում է ընդամենը 12 լեզուներով։

Երկրի բնակչության երեք տոկոսը լեզուների 96 տոկոսի կրողն է։