Ամերկյան Ջորջիա նահանգի մայրաքաղաք Ատլանտայի քաղաքապետ Քեսիմ Ռիդը նամակ է հղել Ջորջիայի Հայ-ամերիկյան ընկերակցությանը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով՝ իր ցավակցությունն հայտնելով 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների սպանությունների կապակցությամբ: Այդ մասին ասվում է Հայ դատի հանձնախմբի «Facebook»-ի էջում:

«Ցեղասպանության 100-րդ տարելիցը ուշադրությունը է հրավիրում 1 915-1923թթ. ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված  սարսափելի գազանությունների հիշատակի ամենամյա օրվան: Ես ողջունում եմ հայկական համայնքին այն ամենի համար, ինչ դուք անում եք մարդու իրավունքների առաջխաղացման եւ միջմշակութային փոխըմբռնման գործում: Ձեր կողմից ցեղասպանության եւ դրա հետեւանքների շուրջ հանրային երկխոսության առաջքաշումն, անկասկած, կնպաստի դրական միջռասայական հարաբերություններին եւ մեր հասարակությունում միասնականության համար ամուր հիմքերի ստեղծմանը: Ատլանդայի ժողովրդի անունից մենք հաստատում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան եւ դրան հաջորդող բոլոր օրերին արդարության եւ հանդուրժողականության նկատմամբ մեր հավատը: