Բաքվում, այսօր՝ ապրիլի 25-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ մտքերի լայն  փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, կողմերն նշել են իրենց հետաքրքրությունը կապերի հետագա ընդլայնման հարցում եւ ընդգծել, որ դրա համար կան մեծ հնարավորություններ:

Զրույցի ժամանակ Ալիեւը գոհունակություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ֆրանսուա Օլանդի ակտիվ դերի առթիվ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում  մարդու իրավունքների իրավիճակի թեման, հաղորդում է Expatica-ն:

«Մենք մշտապես խոսում ենք այդ մասին»,-հայտարարել է Օլանդը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահները քննարկել են մարդու իրավունքների հարցը: