Ուրուգվայում ապրիլի 24-ին հիշատակել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Օրենդիր Պալատում տեղի ունեցած արարողությանը ներկա են եղել երկրի նախագահ Տաբարե Վասկեսը, փոխնախագահ Ռաուլ Սենդիկը, նախկին նախագահներ Խոսե Մուխիկան, Խուլիո Մարիա Սանգվինետտին եւ լուիս Ալբերտո Լակալիեն, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք:

Ռաուլ Սենդիկն իր ելույթում ասել է, որ ցեղասպանությունը «մարդկանց դեգրադացիայի վատագույն արտահայտությունն է»:

Միջոցառման կազմակերպիչներըհիշեցրել են, որ 50 տարի առաջ օրենք է ընդունվել, որով ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: