Ինչպես տեղեկացնում է Քուրդստանի Rudaw կայքը, Քուրդիստանի ինքնավար հատվածի խորհրդարանի հայ պատգամավոր Երվանդ Նիսան Մարկոսը 1915-ին տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ է մտցրել։

Նշվում է, որ Քուրդիստանի խորհրդարանի անդամների մեծ մասն աջակցում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծին։

Կայքը հիշեցրել է, որ Քուրդիստանի հատվածում մոտ 3 հազար 5 հարյուր հայ է ապրում, ովքեր հիմնականում ապրում են Դոհուկին կից Զահոյի շրջանի Ավզինք եւ Հեֆրեսք գյուղերում։