ՀԴԲ-ն հետաքննում է ահաբեկչության նախապատրաստման հնարավորությունը մարդկանց կողմից, որոնք կարող են առնչություն ունենալ «Իսլամական պետություն» խմբավորման հետ:

Ահաբեկչության նախապատրաստման հետաքննությունը սկսվել է այն տեղեկատվության պատճառով, որ ստացվել է համացանցում նամակագրության եւ հետաքննական այլ տվյալների միջոցով: Հատուկ ծառայությունում հայտարարել են, որ այդ տեղեկությունն ապացուցում է ահաբեկչության նախապատրաստման իրական հնարավորության մասին:

Gazeta-ն, վկայակոչելով CNN-ին, հաղորդում է, որ առայժմ ձերբակալություններ չեն իրականացվել: Հնարավոր է, որ ահաբեկչությունը նախապատրաստվում էր Կալիֆորնիայում: Նահանգի իշխանություններն իրավապահ մարմիններին բարձրագույն պատրաստության վիճակի են բերել, ուժեղացվել է օդանավակայանների անվտանգության պահպանությունը: