Տարեսկզբից Պերուի իշխանություններին հաջողվել է ռեկորդային 9.600 հեկտար կոկայի անօրինական տնկադաշտ ոչնչացնել: Այս մասին տեղեկացրել է հարավամերիկյան պետության Զարգացման եւ առանց թմրանյութերի կյանքի ազգային հանձնաժողովը:
Հանձնաժողովի գործադիր տնօրեն Ալբերտո Օտարոլան հայտարարել է, որ նման տպավորիչ արդյունքներն իշխանություններին հնարավորություն են տալիս լավատեսորեն տրամադրվել տարվա ընթացքում 35 հազար հեկտար անօրինական տնկադաշտերի ոչնչացման ծրագրի իրականացման հարցում:
2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 31 հազար հեկտար, որոնցից հնարավոր կլիներ բերք ստանալ 250 տոննա կոկաինի արտադրության համար:




























