2000-ականների սկզբին ռուսական հատուկ ծառայություններն ուղղակի շփումներ են արձանագրել հյուսիսկովկասյան զինյալների եւ ամերիկյան հատուկ ծառայությունների միջեւ: Հանդիպումները տեղի են ունեցել Ադրբեջանում: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակված «Նախագահ» ֆիլմում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով, իմանալով այդ մասին՝ ինքը պարզաբանումների համար դիմել է ԱՄՆ գործող նախագահին:

«Իսկ 10 օր անց ՀԴԲ-ի ղեկավարները Վաշինգտոնի իր գործընկերներից նամակ են ստացել: «Մենք կապ ենք պահել եւ պահելու ենք Ռուսաստանի ընդդիմադիր բոլոր ուժերի հետ: Եվ կարծում ենք, որ իրավունք ունենք այդ անել եւ անելու ենք նաեւ հետագայում»,- նշված է եղել նամակում»,- ասել է Վլադիմիր Պուտինը: