ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հուլիսի տվյալներով, վերադարձրել է լիդերությունը ռուս քաղաքական գործիչների «Թոփ-100»-ում` հավաքելով 9,42 միավոր: Դրան օգնել է «ուժայինի» նրա համբավի արդյունավետ ցուցադրությունը եւ վերջերս տնտեսական որոշումների ընդունման հարցում նրա հաջողված ջանքերը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկրորդ տեղում է (9,17 միավոր), հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:
Պուտինի «հունիսյան ճեղքումը» կապված է կոնյուկտուրային հանգամանքներով եւ դեռ երկարաժամկետ միտում չի կարելի համարել: Կարելի է կանխատեսել, որ վարկանիշում Պուտինի գերիշխող դիրքը հեռանկարում կպահպանվի: Բայց ազդեցիկ երկու գործիչների միջեւ վարկանիշների տարբերությունը շարունակում է մնալ շատ աննշան:
Հուլիսին իրենց դիրքերը վարկանիշային աղյուսակում ամրապնդել են բիզնեսի ներկայացուցիչներն ու մասնավոր ձեռնարկատերերը: Իսկ կարեւորագույն տարածաշրջանների ղեկավարների եւ ընդդիմության լիդերների ազդեցությունն ընկել է: Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի ղեկավար Վլադիմիր Լիսին (51-րդ տեղ), ՌԴ նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության գլխավոր վարչության պետ Ռադի Խաբիրով (99-րդ տեղ) եւ Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոս (100-րդ տեղ):
«Թոփ-100»-ը կազմել է Քաղաքական ու տնտեսական հաղորդակցության գործակալությունը:




























