Ձվի շուկայում մենաշնորհը, թերթի տեղեկություններով, ունեցել է նախապատմություն: ԱԺ պատգամավր Խաչիկ Մանուկյանը, որը «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկան վերջերս վաճառեց Խաչիկ Խաչիկյանին, նախքան գործարքը տեւական ժամանակ առաջարկել է պատգամավոր  Ալեքսանդր Սարգսյանին, համատեղ բիզնես անել, ավելի ճիշտ՝ գրավել ողջ շուկան, փաստարկելով, թե դա ամենաանշառ բիզնեսն է:

Սակայն Սաշիկ Սարգսյանը մերժել ՝ասելով, որ ինքը Հայաստանում բիզնես անելու ցանկություն չունի: Ինչից հետո էլ  ըստ ամենայնի կայացել է գործարքը: Թերթը հիշեցնում է, որ  նախկինում պաշտպանության նախարարությանը ձու մատակարարելու «քվոտան» պատկանում էր Խաչիկ Մանուկյանին, սակայն անցած տարվանից փոխվարչապետ Արմեն Գեւորգայնի աջակցությունը վայելող Խաչիկ Խաչիկյանին  հաջողվել էր բանակից դուրս մղել Խաչիկ Մանուկյանին: