«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունից հետո Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բեռնափոխադրումների հիմնական մասը Բագրատաշենի անցակետից կանցնի Բավրայի անցակետով։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Արթուր Առաքելյանը։

Այդուհանդերձ, Բագրատաշենի անցակետն էլ պետք է մնա նորմալ վիճակում։ Ուստի Հայաստանը նախաձեռնել է նոր սահմանային կամրջի կառուցումը, որն անվանվելու է «Բարեկամության կամուրջ»։ «Մենք պետք է հնարավորինս շատ ժամանակակից դարպասներ ունենանք դեպի հարեւան պետություն»,- ասել է փոխնախարարը։

«Հին կամուրջը, որով շատերս անցել ենք, կառուցվել է 1960 թվականին եւ այժմ գտնվում է ոչ վթարային, բայց հնացած վիճակում։ Բացի այդ, այն 7 մետր լայնություն ունի եւ երկու խոշոր բեռնատարներ հազիվ են անցնում։ Այստեղից էլ մեծ հերթեր են գոյանում։ նոր նախագիծը կլուծի այդ հարցը»,- ասել է Առաքելյանը։

Նշենք, որ նոր կամրջի կառուցումը կարժենա 10 մլն եվրո։ Շինարարության համար դոնոր է դառնալու ՎԶԵԲ-տ, իսկ բյուջեի 60 տոկոսը տրամադրելու է վրացական կողմը։