Կոտայքի մարզում բրուցելոզ հայտնաբերված անձանցից 6-ը դեռ գտնվում են հիվանդանոցներում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ նրանց վիճակը բավարար է, մինչեւ շաբաթվա վերջ դուրս կգրվեն հիվանդանոցից:
Բրուցելոզով վարակվածները գտնվում են տարբեր հիվանդանոցներում՝ Նորքի ինֆեկցիոն, «Աբովյան», «Հրազդան»: Բրուցելոզով վարակված 13-ամյա երեխան եւս դեռ հիվանդանոցում է:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաեւ գյուղի բնակիչներից մի քանիսին: Բրուցելոզ է հայտնաբերվել 22 անձի մոտ, նրանցից 9-ը հոսպիտալացվել էր:





























