Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ Լիբիայում նավահանգստի փակման մասին լուրերի ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները արժեքն աճել է 1,08 տոկոսով՝ հասնելով 68,25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները արժեքն աճել է 1,66 տոկոսով՝ հասնելով 61,4 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նշենք, որ մայիսի 5-ին հաղորդվել է Լիբիայում Zueitina տերմինալի փակման մասին, որը լիբիական այն քիչ նավահանգիստներից է, որը շարունակում էր նավթի բեռնումը, մինչդեռ այլ տերմինալներ փակվել են ռազմական գործողությունների պատճառով:

Գործակալությունը նշում է, որ Լիբիան, փակելով տերմինալը, բարձրացրել է նավթի մատակարարումների հետ կապված հնարավոր ձգձգումների շուրջ մտահոգությունը: