Ղրղզստանի պատմության մեջ առաջին անգամ վաճառքի են հանվել ոսկյա ձուլակտրոներ, որոնք դառնալու են քաղաքացիների խնայողությունների ներդրման գործիքը։

Ազգային բանկի կարծիքով՝ այդ մեխանիզմը թույլ կտա քաղաքացիներին խնայողությունները ներդնել ոչ միայն արժույթով կամ անշարժ գույքով, այլ նաեւ ոսկով, ինչը կօգնի նվազեցնել երկրի տնտեսության դոլարացումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ղրղզստանի օրենսդրության համաձայն՝ ոսկե ձուլակտորներ գնողները ազատվում են հարկեր վճարելուց։