Կանադայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը լրացուցիչ լիազորություններ է տալիս երկրի հատուկ ծառայություններին՝ ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու նպատակով:
Օրենքը Կանադայի հետախուզության եւ անվտանգության ծառայությանը հնարավորություն է տալիս լրտեսել անձանց ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, ինչպես նաեւ պարզեցնում է կասկածյալների ձերբակալումը առանց մեղադրանք առաջադրելու, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փաստաթուղթը խորհրդարանի օրակարգ է մտել նախորդ տարվա հոկտեմբերին Օտտավայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ զինված իսլամիստ ահաբեկիչը Ազգային զինվորական հուշահամալիրի մոտ գնդակահարել էր զինվորական պահակին, ապա կրակ բացել խորհրդարանի շենքի վրա:
Օրենքի հակառակորդները պնդում են, որ այն խախտում է Կանադայի քաղաքացիների իրավունքները:





























