Բրյուսելում մայիսի 7-ին սկսվում է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ կասկածվող 32 անձանց դատավարությունը։ Նրանց մեղադրում են Բելգիայի Վերվյե քաղաքում իսլամիստներ հավաքագրելու եւ Սիրիա ուղարկելու մեջ։
Ինչպես հաղորդում է RTBF-ն, դատարանում ամբաստանյալի աթոռին տեղ կզբաղեցնի մեղադրյալների մի մասը միայն։ Մյուսներին կդատեն հեռակա կարգով, քանի որ վերջիններս գտնվում են Սիրիայում եւ կռվում են հակակառավարական ուժերի շարքերում։
Մեղադրյալների մեջ է նաեւ Աբդելհամիդ Աբաուդը, որին մեղադրում են ոչ միայն ահաբեկչական կազմավորում ստեղծելու, այլ նաեւ Բելգիայում ահաբեկչություն կազմակերպելու մեջ։
Հետաքննության տեղեկությունների համաձայն՝ նա այս պահին «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեղադրյալներին սպառնում է 5-15 տարվա ազատազրկում։





























