Հայաստանի կառավարության անդամները մայիսի 22-ին հանրապետության դպրոցներում կմասնակցեն «Վերջին զանգի» արարողությանը: Նման խնդրանքով այսօր՝ մայիսի 7-ին, կառավարության նիստի ժամանակ, իր գործընկերներին է դիմել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Իր հերթին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել նախարարներին անպայման գնալ դպրոցներ ու շփվել աշակերտների ու մանկավարժների հետ: «Շատ կարեւոր սկիզբ է մեր դպրոցականների համար, որոնք մեծ կյանք են մտնում»,-նշել է վարչապետը: Դրա հետ կապված նա հանձնարարել է նախարարներին Աշոտյանի հետ համաձայնեցնել դպրոցների ընտրությունը, իսկ վերջինիս՝ կազմակերպել այդ հանդիպումները արժանի մակարդակով:





























