Թուրքական գործոնը Գերմանիայում ուժեղ է եւ այդ գործոնի հետ հաշվի են նստում երկրի որոշակի քաղաքական ուժեր: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով, Գերմանիայում թուրքերի ճնշումը որոշակի արդյունք է տալիս: «Մյուս կողմից, մենք տեսանք, որ առաջին անգամ Գերմանիայում քաղաքական ուժերը Բունդեսթագում շատ հստակ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ մինչեւ հունիսի 30-ը Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կդրվի քննարկման, սակայն չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի բանաեւի վերջնական տեսքը, մասնավորապես, վերնագիրը»,-նշել է Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագում ներկայացված բանաձեւի նախագիծն ուղարկվել է խորհրդարանի հանձնաժողովներին՝ հետագա քննարկումների համար: Գերմանիայի խորհրդարանը բանաձեւը պետք է ընդունի նախքան ամառային արձակուրդները: