Թուրքիան նպատակ է դրել 2023թ. էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի բաժինը հասցնել 30 տոկոսի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգակիրների շուկայի կարգավորման մարմնի ղեկավար Մուստաֆա Յըլմազը։
«Թուրքիան հողմային էներգիայի մեծ ներուժ ունի, եւ ես հավատում եմ, որ մենք 2023թ. հողմային էլեկտրակայանների գումարային հզորությունը կմեծացնենք մինչեւ 20 հազար ՄՎտ»,- մեջբերում է Յըլմազի խոսքը Anadolu-ն։
Նրա խոսքով՝ Թուրքիան Եվրոպայում արեւային էլեկտրակայանների օգտագործման առաջատարներից է։
Ներկայումս Թուրքիայում արեւային էլեկտրակայանների գումարային հզորությունը կազմում է 40 հազար ՄՎտ, իսկ հողմային էլեկտրակայաններինը՝ 36 հազար։




























