Ամառային զորակոչը այս տարի կլինի հուլիսին: Այս մասին այսօր` մայիսի 7-ին , լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով Երեւանի պետական բժշկական համալսարանում մասնակցում էր ռազմաբժշկական ֆակուլտետում թանգարանի բացման արարողությանը:

«Վերջին փորձը ցույց տվեց, որ մենք չափազանց կարճ ժամանակահատվածում կարողանում ենք կազմակերպել զորակոչը, քանի որ նախարարությունը յուրաքանչյուր զորակոչից հետո աշխատանքներ է տանում հաջորդ զորակոչին մասնակցելու համար»,-ասաց նախարարը` նշելով, որ այն սկզբունքները, պահանջները, որոնք իրենք դրել են զորակոչն իրականացնելու ընթացքում, շարունակվելու են պահպանվել: