Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի 20-րդ մոտոհրազգային բրիգադում մայիսի 7-ին պայթյուն է որոտացել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ուրֆայի 20-րդ մոտոհրազգային բրիգադում դեռեւս անհայտ պատճառներով տեղի ունեցած պայթյունից հետո դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ։
Նշվում է, որ պայթյունի հետեւանքով կոտրվել են բրիգադի հարեւանությամբ գտնվող շենքերի բնակարանների պատուհանները։
Մարդկային կորուստների մասին դեռ տեղեկություններ չկան։





























