Ռուսաստանի Անվտանգության խորհրդրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը մայիսի 11-12-ին կայցելի Ադրբեջան, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը:
«Պատրուշեւը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի եւ ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային ու միջազգային հարցերի լայն շրջանակ»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Բացի այդ, Պատրուշեւը նախատեսում է հանդիպել Երկրորդ համաշխարհային պատերազմի Բաքվում բնակվող վետերանների հետ:





























