Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:

Հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին վարչապետի որդուն՝  ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսային, առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Բացի Արգամ Աբրահամյանին՝ ընտրություններին առաջադրվել են նաեւ Գարեգին Համբարձումյանը եւ Հովհաննես Ղազարյանը: Նրանք երկուսն էլ անկուսակցական են եւ ինքնաառաջադրվել են: