Բելգիայի Վոլոնի տարածաշրջանի խորհրդարանի անդամները մայիսի 7-ին, լիագումար նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին հաղորդում է բելգիական «RTBF» հեռուստառադիոընկերությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են նաեւ Բելգիայի այլ օրենսդիր մարմիններում, մասնավորապես, Բելգիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատում եւ Բելգիայի ֆիանսիական ընկերակցության խորհրդարանում:

Բացի այդ, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի ղեկավար Իվան Մայորը քաղաքային խորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: