Հայաստանի երկրորդ և ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ մայիսի 8-ին, մեկնել է Արցախ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին: Այս մասին հաղորդում է երկրորդ նախագահի Facebook-ի էջը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահ է դարձել 1994-ի դեկտեմբերին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996-ին այդ պաշտոնում ընտրվել է համապետական ընտրություններով:

1997-ին նա տեղափոխվել է Հայաստան ու զբաղեցրել երկրի վարչապետի պաշտոնը: Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, 1998-ի գարնանը նա ընտրվել է ՀՀ նախագահ, ապա վերընտրվել է 2003-ին: