Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում իր ապագայի հարցում հանրաքվե կանցկացնի ու կանի հնարավոր ամեն բան երկրի միասնությունը պահպանելու համար։ Այս մասին մայիսի 8-ին հայտարարել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանական ընտրությունների ավարտին, որոնցում նրա Պահպանողական կուսակցությունը Համայնքների խորհրդում ստացել էր ձայների մեծամասնությունը։
«Մենք հանրաքվե կանցկացնենք Եվրոպայում մեր ապագայի հարցով։ Մենք խոստացել էինք պահպանել երկրի միասնականությունը։ Մենք կղեկավարենք այն, ոչպես միասնական ազգի կուսակցություն, որպես Միավորված Թագավորության կուսակցություն»,- մեջբերում է նրա խոսքը ՏԱՍՍ-ը։
Պահպանողական կուսակցությունը հաղթանակ է տարել մայիսի 7-ին Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձաների մեծամասնությունը։





























