Տարեսկզբից Հայաստանում ռուս սահմանապահների կողմից ձերբակալվել է 8 սահմանախախտ։ Այս մասին մայիսի 8-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ կայացած նիստին հայտարարել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պետ գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը (ֆոտոռեպորտաժ

Նա նշել է, որ Հայաստանի պետական սահմանի պահպանության գործում իրենց օգնում են տեղաբնակները։ Բրյուկովի խոսքով՝ սահմանախախտների մեծ մասը ձերբակալվել է բնակչության օգնությամբ։

Կոչ անելով աշխատակիցներին առավել զգոն լինել տոներին՝ նա շնորհակալություն է հայտնել պատերազմի վետերաններին։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նա նշել է ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երեւան՝ հիշեցնելով, որ հայ ժողովրդի ցավը նաեւ Ռուսաստանի ցավն է։