Օրենքները չպետք է այդքան հաճախ փոփոխվեն, ինչպես որ դա հիմա տեղի է ունենում Հայաստանում։ Այս մասին մայիսի 8-ին ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նիստին, հայտարարեց Ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։

Շրջանառության հարկն արդեն 3-րդ անգամ փոխվում է։ 2 շաբաթ առաջ հավանություն է ստացել «Արտոնագրված վճարների մասին» օրենքի փոփոխությունները։ Վերջապես ոչ բոլոր հարցերն են լուծված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում։

«Անհրաժեշտ է ավելի երկար քննարկել օրինագծերը, սակայն դրանք ընդունել ավելի երկար ժամկետներով»,- հայտարարեց նա։