Հայերը պատերազմի ակտիվ մասնակիցներ են եղել։ Այս մասին Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարեց պատերազմի վետերան Խաչիկ Հովսեփյանը։
Նա ծնվել է 1926թ.։ Բանակ է զորակոչվել 1944թ., ավարտել ծառայությունը 1950թ.։ Նա հրետանավոր է եղել, կռվել է Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում։ Պատերազմից հետո նա ծառայել է Գերմանիայում։
«Մայիսի 9-ը ինձ համար շատ բան է նշանակում։ Դա Հաղթանակի օրն է եւ Շուշիի ազատագրման օրը»,- նշեց վետերանը՝ հավելելով, որ հպարտ է Հայրենական պատերազմում հայերի մասնակցության համար։
Վետերանը առանձնացրել է ազգերի բարեկամության կարեւորությունը եւ բոլորին խաղաղություն եւ ազգերի բարեկամություն մաղթել։
(1).jpg)
(1).jpg)
(1).jpg)





























