ԱՊՀ հերթական գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 9-ին Աստանայում։ Այս մասին մայիսի 8-ին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ԱՊՀ ոչ ֆորմալ գագթնաժողովի ժամանակ։

Նիստի ընթացքում Նազարբաեւը նշել է, որ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը ամսաթվի հետ կապված նկատառումներ ունեին։ Նա առաջարկել է անհրաժեշտության դեպքում տեղափոխել հանդիպման ամսաթիվը, սակայն հետո համաձայնվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։