Պաշտոնատար անձանց կողմից կտտանքների եւ անմարդկային վերաբերմունքի դիմաց պատժի մասին օրինագիծը հետագա քննարկման կարիք ունի։ Այս մասին մայիսի 8-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող հանրապետական կուսակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով NEWS.am հարցին, թե որքան կենսունակ կարող է լինել այդ հարցը գործնականում։

«Իհարկե, հարցը շատ բարդ է, այն թողնել չի կարելի եւ քննարկման կարիք ունի»,- հայտարարել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որոնք պաշտոնատար անձանց կողմից դաժանության եւ անմարդկային վերաբերմունքի համար առանձին պատիժ են սահմանում՝ 4-8 տարի ազատազրկում։