«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խնդիրները խանգարեցին ընդդիմությանը։ Այս մասին մայիսի 8-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ փետրվարին ԲՀԿ շարքերը նոսրացան, ընդդիմության ճամբարին պակասում է 44 ստորագրություն, որով հնարավոր կլինի արտահերթ նիստ հրավիրել։

«Այսօր մենք նման հնարավորություն չունենք, եւ ստիպված ենք սահմանափակվել տեղից ելույթներով»,- հայտարարեց Զուրաբյանը։

ԲՀԿ շարքերը լքած շատերը դե ֆակտո հարում են ՀՀԿ-ին՝ քվեարկության ժամանակ զբաղեցնելով իշխանության դիրքը, հավելեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության 36 պատգամավորներից մնացել են 33-ը, որոնցից կուսակցության շարքերում են 22-ը։