Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի մի հատվածում փլուզում է տեղի ունեցել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի ներքին թռիչքների տերմինալի առաստաղի մի հատվածը փլվել է։

Նշվում է, որ դեռեւս անհայտ պատճառով տեղի ունեցած փլուզման հետեւանքով վնասվածք է ստացել անվտանգության 3 աշխատակից։