ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հուլիսի 29-ին հաստատել է 2011 թվականին Հայաստանին տրվելիք օգնության չափը` 40 միլիոն դոլար: Այս տարի Հայաստանին տրվող օգնության չափը 41 մլն դոլար է: Հիշեցնենք, որ 2011-ի համար ԱՄՆ Սենատի ներկայացուցիչների պալատի արտաքին hատկացումների ենթահանձնաժողովը անցած ամիս առաջարկել էր Հայաստանին հատկացնել 44 միլիոն, եւ Ղարաբաղին` 10 մլն դոլար օգնություն: Այս մասին տեղեկացնում են Ամերիկայի հայկական համագումարից:
«Ամերիկայի Հայկական Համագումարը շարունակելու է աշխատել ինչպես Սենատի, այնպես էլ Ներկայացուցիչների պալատի հետ՝ Հայաստանի եւ ԼՂ-ի համար հնարավորինս լավ արդյունք ստանալու համար»,- ընդգծել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
Նշենք, որ, ամենայն հավանականությամբ, այս օրինագիծը վերջնականապես կհաստատվի սեպտեմբերին:




























