Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 12-ին այցելել է Տավուշի մարզ եւ եղել է զինվորական մասի հենակետում եւ պոլիգոնում։

Պաշտպանության նախարարը ծանոթացել է ծառայության պայմանների եւ առկա սպառազինությունների հետ։ Նախարարին ներկայացրել են հակառակորդին հայտնաբերելու նոր միջոցները։

Այնուհետեւ Սեյրան Օհանյանը հետեւել է ցուցադրական զորավարժություններին, որոնք շարունակվել են նաեւ անձրեւոտ եղանակային պայմաններում։