Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Երեւանում Ռուս-հայկական  համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ կնքած համաձայնագրին։

Այս մասին տեղեկացնում է է Ռուսաստանի կառավարության կայքը։

 «ՌԴ Կրթության ու գիտության նախարարությանը հանձնարարել բանակցել հայկական կողմի հետ եւ համաձայնություն ձեռք բերելու դեպքում ՌԴ Կառավարության անունից ստորագրել նշյալ համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ համալսարանը գործում է ռուսական կրթական չափանիշներով, կրթությունը ռուսերեն է։ Դրա հետ մեկտեղ ուսումնառության առաջին երեք տարիների ընթացքում ընթանում է հայերենի խորացված ուսուցում։ Բարձր կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական գիտելիք ստանալ հայերենով։ Ուսանողներին տրվում է հայկական եւ ռուսական պետական նմուշի դիպլոմներ։

Համալսարանի գործունեությունը ֆինանսավորվում է «Կրթության զարգացում» պետական ծրագրի շրջանակներում, որը նախատեսված է 2013-2020թթ.։