Արդարադատության նախարարությունը աշխատակազմի նոր ղեկավար ունի։ Այդ պաշտոնում առաջադրված Արմեն Գեւորգյանի (չշփոթել նախկին փոխվարչապետի հետ) թեկնածությունը հաստատվել է մայիսի 14-ին կայացած Կառավարության նիստում։
Ինչպես հայտարարել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, աշխատակազմի նոր ղեկավարը երկար ժամանակ է աշխատում համակարգում եւ աչքի է ընկել աշխատանքին իր նվիրվածությամբ, պատասխանատվությամբ եւ բարձր մասնագիտական որակներով։
Մեկ այլ որոշմամբ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արտակ Գրիգորյանը։
«Շնորհավորում ենք Գեւորգյանին եւ Գրիգորյանին պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։ Մաղթում ենք նրանք բեղուն աշխատանքային գործունեություն»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։




























