Եվրոպան բազմաթիվ մարտահրավերների առջեւ է կանգնած, եւ այդ մարտահրավերների լուծման ճանապարհը կրթությունն է: Այս մասին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում նշել է Իսլանդիայի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնը՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ է երկու օր անցկացնել Երեւանում (ֆոտոռեպորտաժ):
Նրա խոսքով՝ Իսլանդիան Բոլոնյան գործընթացի շրջանակներում համանախագահելու պատիվ ունի։ «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լատվիացի գործընկերոջը եւ իհարկե հայկական կողմին հիանալի ընդունելության համար։ Մենք հավաքվել ենք, որպեսզի հաստատենք եւ շարունակենք 1999թ. 4 նախարարների կողմից սկսած գործընթացը»,- նշեց Իլուգի Գունարսոնը։ Նախարարը նշեց, որ հիմա այդ գործընթացը ընդլայնվել է եւ իր շարքերը ըդնունել մեծ թվով երկրներ։
«Բոլոնյան գործընթացը չափահաս է դառնում։ Հաջորդ անգամ՝ 2018թ. մենք կնշենք այս գործընթացի 20-ամյակը։ Եվրոպայի առաջ տնտեսական մարտահրավերներ են կանգնած՝ գործազրկության բարձր մակարդակ, ազգային պարտքեր։ Կրթական համակարգը ճշմարտության եւ գիտելիքի որոնումն է։ Իսլանդերեն կրթությունը նշանակում է նշանակում է մարդ դառնալ եւ քո մեջ մշակել մարդուն։ Սա յուրաքանչյուրիս հնարավորությունն է մեր մեջ ճանաչել մեր նմանին»,- ընդգծեց Իլուգի Գունարսոնը։





























