Բուրունդիում զինվորականները, որոնք հայտարարել են իշխանությունը գրավելու մասին, հայտնել են, որ իրենց վերահսկողությունն են հաստատել մայրաքաղաք Բուժումբուրայի մեծ մասի վրա, որտեղ շարունակվում են փողոցային բախումները։

Մայիսի 13-ին գեներալ մայոր Գոդֆուրա Նիյոմբարեն պետության ղեկավարի բացակայության ժամանակ հայտարարել էր նրան իշխանազրկելու եւ անցումային կառավարություն ձեւավորելու մասին։ Նախագահի խորհրդականը զինվորականների հայտարարությունը կատակ էր անվանել։ Բուրունդիի նախագահ Պիեռ Նկուրունզիզայի աշխատակազմը հայտարարել էր, որ երկրում պետական հեղափոխության փորձը տապալվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

AFP գործակալության հաղորդմամբ՝ Բուրունդիի նախագահը թաքնվում է Տանզանիայի Դար էս Սալամ քաղաքում։