Հայաստանի Ջերմուկ հանգստավայրում այս րոպեներին ընթանում են ՖԻԴԵ-ի «Գրան-պրիի» ութերորդ տուրի հինգերորդ մրցախաղերը: Մրցախաղում առաջինը իրենց պարտիաները ավարտեցին Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:Երկու շախմատիստներն էլ յոթերորդ փուլի ձախողումից հետո այս անգամ խաղաղ էին տրամադրված խաղին։ Արոնյանը եւ Հակոբյանը, խաղալով սպիտակ ֆիգուրներով, միավորները համապատասխանաբար կիսեցին Սերգեյ Կարյակինի (Ուկրաինա) եւ Էտյեն Բակրոյի (Ֆրանսիա) հետ:

Այժմ Արոնյանը հավաքել է 4.5, իսկ Հակոբյանը 3 միավոր։

Հայ շախմատիստների խաղացած պարտիաներից բացի, ավարտվել է նաեւ ռուս շախմատիստ Էռնեստո Ինարկիեվի եւ Արոնյանին նախորդ տուրում հաղթած ուկրաինացի Պավել Էլյանովի մրցախաղը։

Պետեր Լեյկո-Ալեքսեյ Յակովենկո, Վասիլի Իվանչուկ-Բորիս Գելֆանդ, ԵվգենիԱլեքսեեւվ-Ռուսամ Քասիմջանով զույգերի հանդիպումներում պայքարը դեռ շարունակվում է։