Բազմաթիվ ընկերություններում կարծիք կա, որ ավելի շահեկան է աշխատանքի ընդունել երիտասարդ եւ հեռանկարային աշխատակիցների: Սակայն բրիտանացի փորձագետներն իրենց հետազոտությունում ապացուցել են ավագ սերնդի ներկայացուցիչների հուսալիությունը:

Սոցիոլոգներն ապացուցել են, որ ավելի տարեց աշխատակիցները 50%-ով ավելի քիչ են հիվանդության պատճառով բացակայում աշխատանքից, քան մինչեւ 30 տարեկան նրանց գործընկերները:

50 տարեկանն անց աշխատողներն ավելի ջանասիրաբար են աշխատում, բացի այդ, մինչեւ 30 տարեկաններն ավելի հաճախ են բացակայում աշխատանքից տարբեր պատճառներով, այդ թվում՝ ինչպես իրական հիվանդության, այնպես էլ տարբեր մտացածին խնդիրները:

Ըստ Informing-ի, հետազոտությունը ցույց է տվել, որ 50 տարեկանից մեծ աշխատակիցների միայն 25%-ն է վերջին 12 ամիսներին հիվանդության պատճառով բացակայել: Մինչդեռ 20-29 տարեկանները հաճախ են օգտվել այդ հնարավորությունից: