Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների կուրսանտները մեկնել են Մոսկվա:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մայիսի 15-20-ը կմասնակցեն Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաբանակային օլիմպիադայի (օտար լեզու) եզրափակիչ փուլին: