Ռումինիայի դատարանը երկրի տարածաշրջանային զարգացման նախարար Լիվիու Դրագնեսին մեղավոր է ճանաչել նախագահին իմպիչմենտ հայտնելու հարցով 2012թ. հանրաքվեի ժամանակ քվեարկողների մասնակցության տվյալները կեղծելու համար։

2012թ. հուլիսին Ռումինիայի խորհրդարանը 2-րդ անգամ նախագահի պաշտոնը զբաղեցրած Տրայան Բեսեսկին իմպիչմենտ հայտնեց։ Նրան իշխանազրկելու օգտին քվեարկեց 432 պատգամավորներից 258 -ը, իսկ դեմ՝ 114-ը։ Ժողովրդական հանրաքվեի ժամանակ նախագահի հրաժարականի օգտին քվեարկեց 87 տոկոսը, սակայն հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչվեցին, քանի որ քվեարկողների մասնակցությունը կազմել էր 46 տոկոս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2013թ. դատախազությունը այն ժամանակվա փոխվարչապետ Դրագնեսին մեղադրեց այն բանի համար, որ նա, լինելով շրջանային խորհրդի նախագահ, իր շրջանում քվեարկողների մասնակցության տվյալները կեղծել էր՝ օգտագործելով կեղծ քվեաթերթիկներ՝ նպատակ ունենալով վավեր ճանաչել հանրաքվեն։ Մեղադրանքներ էին ներկայացվել նաեւ 74 պաշտոնյաների։

Ռումինիայի Գերագույն դատարանը Դրագնեսին դատապարտել է 1 տարիվա պայմանական ազատազրկման եւ 3 տարվա փորձաշրջան սահմանել նրա համար։ Վճիռը կարող է բողոքարկվել։