Ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկին Կամբոջայի իր կղզում կալանավորվել է։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբանը։

«Հենց նոր հայտնեցին, որ Կամբոջայում՝ իրեն պատկանող կղզում, կալանավորվել է Սերգեյ Պորոնսկին։ Մենք վերջին տարիներին բարդ հարաբերությունների մեջ էինք գտնվում, սակայն նա միեւնույնն է իմ հաճախորդն է եղել, եւ եթե դիմի ինձ, կօգնեմ»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն փաստաբանի գրառումը։

Նա հավելել է, որ դեռեւս պարզ չէ, թե կալանքը իրականացվել է ռուսական կողմի պահանջով, թե Կամբոջայում ինչ-ինչ խնդիրների պատճառով։