Բուրունդիի իշխանությունները կալանավորել են չստացված պետական հեղաշրջման կազմակերպիչներին, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ կալանավորվել են բանակի երեք կարեւոր գեներալներ, որոնցից մեկը նախկինում հայտարարել էր նախագահ Պիեռ Նկուրունզիզային տապալելու մասին:
Նախագահը, որի դեմ բողոքի հզոր ցույցեր էին տեղի ունենում, մտադիր է մոտակա ժամերին ուղերձով դիմել ժողովրդին, հաղորդում է Gazeta-ն:





























