Վիեննայում սկսվել է Իրանի միջուկային ծրագրի հարցով «վեցնյակի» համակարգող հանդիպումը, որը ընթանում է քաղաքական ղեկավարների մակարդակով, Եվրամիության միջնորդների մասնակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բանակցությունների այս փուլը, որի շրջանակներում կողմերը աշխատում են ամփոփ համաձայնագրի տեքստի վրա, մեկնարկել է մայիսի 12-ին եւ շարունակվում է Իրանի եւ Եվրամիության փոխարտգործնախարարներ Աբբաս Արաղչիի եւ Հելգա Շմիդթի մասնակցությամբ։ Եվրամիությունը կատարում է «վեցնյակի» համակարգողի գործառույթները։
Նախորդ բանակցությունները կայացել էին մայիսի սկզբին Նյու Յորքում։





























