«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 35 ր տեւողությամբ ձայնագրություն է հրապարակել, որը ամենայն հավանականությամբ ձայնագրել է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, փոխանցում է Business Insider-ը։
Ուղերձում Բաղդադին բոլոր մուսուլմաններին կոչ է անում տեղափոխվել եւ վերահաստատվել «Իսլամական պետության» տարածքում կամ պայքար մղել իրենց երկրներում։ Խմբավորումը վերահսկում Սիրաիայի եւ Իրաքի մի մասը, որտեղ եւ հայտարարել է խալիֆայության ստեղծման մասին, գրում է Lenta-ն։
Associated Press-ը հայտնում է, որ ԻՊ առաջնորդը պնդում է, թե իսլամը երբեք խաղաղության կրոն չի եղել։ «Իսլամը պայքարի կրոն է։ Ոչ ոք չպիտի մտածի, թե մեր պայքարը «Իսլամական պետության» պայքարն է։ Սա մուսուլմանների կռիվն է, բայց ԻՊ-ը ղեկավարում է այն։ Սա մուսուլմանների պայքարն է անհավատների դեմ»,- ասել է Ալ Բաղդադին։
Նշենք, որ ապացույցներ չկան, որ ուղերձում հնչող ձայնը հենց Ալ Բաղդադիի ձայնն է։





























